1in.am-ը գրում է.

Լատվիացի գիտնականները մշակել են թոքերի քաղցկեղի ախտորոշման նոր եղանակ, որը թույլ է տալիս հիվանդությունը հայտնաբերել մարդու շնչառության միջոցով, գրում է RIA Novosti-ն: 

Նոր մեթոդն ավելի էժան է: Այն անալիզը կատարում է արտաշնչող մարդու շնչառության հետևանքով օդում պարունակվող օրգանական միացությունների ուսումնասիրման միջոցով՝ հատուկ էլեկտրոնային սարքի օգնությամբ։ 

Ինչպես նշում են սարքի ստեղծողները, մինչ օրս գիտնականներին չի հաջողվել պարզել, թե որոնք են այդ նյութերից վերաբերում թոքի այս կամ այն հիվանդությանը, սակայն նոր սարքը կարողացել է «տարբերել» թոքերի քաղցկեղը այլ թոքային հիվանդություններից: 

Գիտափորձին մասնակցել է 475 մարդ: 

Հետազոտողները հուսով են, որ իրենց աշխատանքի արդյունքները հետագայում կօգնեն ավելի լավ հասկանալ, թե ինչպես է զարգանում թոքի քաղցկեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել