«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայկ Մարությանը, որ մոնոներկայացումներից հետո որոշել է նախընտրական հյուրախաղերով շրջել մայրաքաղաք Երեւանում, պետք է ազնիվ պատասխանի մի կարեւոր հարցի. իր կինն ու երեխաները ո՞ր երկրի քաղաքացիներ են:
«Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, երկու օր շարունակ փորձեց քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանից կամ նրա թիմից պարզել, թե արդյոք Մարությանի երեխաները և կինը՝ Իվա Մարությանը, Չեխիայի Հանրապետության քաղաքացիներ են, թե ոչ, արդյոք նրանք երկքաղաքացիներ են, սակայն ապարդյուն. չստացվեց: Պետական կառույցներն էլ այս ինֆորմացիան համարում են անձնական տվյալ՝ գաղտնիք:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել առ այն, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են: Հուսանք՝ այս հրապարակումից հետո շատ թափանցիկ «քաղաքապետը» իր առաջիկա մոնոներկայացումներից մեկում կբացատրի, թե իր ընտանիքի անդամները որ երկրի քաղաքացիներ են, որով ի ցույց կդրվի նաեւ նրա սերն ու վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ: