Tert.am-ը գրում է.
Նեապոլում անցկացվել է մրցույթ, որում ընտրվել է աշխարհի լավագույն պիցցան, գրում է Корреспондент-ը։
Հաղթող պիցցայի հեղինակը 29-ամյա տեղաբնակ Դավիդե Չիվիտելոն է։ Նրան 8 տարվա ընթացքում առաջին անգամ հաջողվել է լավագույն պիցցայի տիտղոսը վերադարձնել իր հայրենիք։
Մրցույթում երկրորդ տեղը, որին մասնակցել է մոտ 500 մարդ՝ աշխարհի 47 երկրից, զբաղեցրել է Ճապոնիայի ներկայացուցիչը:
Երրորդը դարձել է մի իտալացի՝ Բրեշիայից։ Պիցցան պատրաստելու և ժյուրիին ներկայացնելու համար մասնակիցներն ունեցել են միայն 10 րոպե։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/09/10/best-pizza/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել