Panorama.am-ը գրում է.
Իտալական «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին պատմել է, որ բանակցություններ է վարում իր ակումբի հետ` պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար: Տոտտին շուտով կդառնա 37 տարեկան, բայց այդ փաստը նրան ընդհանրապես չի անհանգստացնում:
«Ես լի եմ ուժով և «Ռոմայում» խաղալու ցանկությամբ: Դա իմ սերն է ու երազանքը: Պատրաստ եմ ևս 3 տարի խաղալ, հնարավոր է` նույնիսկ ավելի: Ծնվել եմ այս քաղաքի ու այս երկրպագուների համար և կմեռնեմ «Ռոմայում»,- Տոտտիի խոսքերը մեջբերել է իտալական մամուլը:
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/sport/2013/09/10/totti/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել