Aysor.am-ը գրում է.

Սոցիալական ծանր իրավիճակը կարող է հանգեցնել ինքնասպանությունների աճի, դրա հետ զուգահեռ մարդուն ինքնասպանության կարող են հասցնել նաև անձնական, ընտանեկան խնդիրներն ու հոգեկան առողջության հետ կապված խնդիրները: Այս մասին այսօր` Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Սամվել Թորոսյանը:

Հոգեբանը նշեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն ինքնասպանությունների նոր ալիքի պատճառ դարձավ ամբողջ աշխարհում.

«Միևնույն ժամանակ սա չի նշանակում, որ տնտեսապես թույլ երկրներում ինքնասպանություններն ավելի շատ են: Ինքնասպանությունները կարող են ունենալ նաև անձնական հենք: Սա է պատճառը, որ դրանց կանխարգելմամբ պետք է զբաղվել դպրոցական տարիքից»,- ասաց հոգեբանը:

Սամվել Թադևոսյանը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ինքնասպանությունների վերաբերյալ զեկույց վերջին անգամ հրապարակել է 5 տարի առաջ` 2008-ին է: այդ զեկույցի համաձայն, Հայաստանում ինքնասպանությունների թիվը զգալիորեն ցածր է` մեր երկրում 100 հազար բնակչից ինքնասպանության են դիմում 2-ը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել