1in.am-ը գրում է.

Քեմբրիջի արքայազն Ուիլյամը հայտարարել է, որ մշտապես մտածում է Աֆրիկայի վիճակի մասին, գրում է The Daily Express-ը: 

Ուիլյամը հայտարարել է, որ հայրությունն ամրապնդել է իր զգացմունքային կապերն Աֆրիկայի հետ, ու հանդես է եկել ի պաշտպանություն կենդանիների:

«Կենդանական աշխարհը չափազանց խոցելի է, ու հայրանալուց հետո ես ավելի շատ եմ զգում այն պաշտպանելու բնազդը, ու իմ մեջ զգացմունքներ են արթնանում: Ես պնդում եմ, որ բնությունը շատ խոցելի է ու կարիք ունի պաշտպանության՝ չնայած նրան, որ ձայնի իրավունք չունի»,- ասել է արքայազնը: 

Նա որսագողությունն անվանել է «ամենավատ բանը», որ ինքը գիտի: Ուիլյամը հայտարարել է, որ չի կարելի հանձնվել դրա դեմ պայքարում: 

Ռնգեղջյուրները, ըստ Ուիլյամի, կարող են անհետանալ արդեն դարավերջին, իսկ փղերի թիվը վերջին 30 տարում 65 %-ով կրճատվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել