1998-ին Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականին հետևեց նրա թիմի հրաժարականը, բայց դժբախտաբար այդ երևույթը չարմատավորվեց մեր երկրի քաղաքական մշակույթում: Այսօր աթոռ պահպանելն ավելի կարևոր է, քան սկզբունք ունենալը: Դա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր դեմ էին արտահայտվում Մաքսային միությանն անդամակցելուն՝ դա պատճառաբանելով տարբեր իրողություններով՝ սկսած բնականաբար վարչապետից: Որևէ անձի նկատմամբ հարգանքը պայմանավորված է վերջինիս խոսքի և գործի համապատասխանությամբ, և այս տարրական դրույթը պետք է որ ծանոթ լինի իբրև թե «ավելի քաղաքակիրթ» չինովնիկներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել