Եվ թող ձեզ լինի հարստությունն այն
Որը հոգուն լոկ քաղցկեղ է բերում.
Պատրաստ եմ մեռնել սրտի քաղցկեղից,
Միայն թե հոգիս չդառնա գեհեն:
Թող ձերը դառնա աշխարհն այս հսկա,
Դուք իմ աշխարհը  հանկարծ չքանդեք:
Երջանկությունը թող ձերը լինի,
Ես երջանիկ եմ իմ միայնությամբ:
Բոլոր երգերը դուք ձեզ ձոնեցեք,
Ինձ իմ լռության երգը հերիք է:
Սիրեցեք իրար թեկուզ ստելով,
Թեկուզ ատելով…
Ես իմ սիրո մեջ անկեղծ կմնամ:
Եվ թե խիղճ ունեք, Աստված ունեցեք,
Ես իմ խղճից զատ իմ Աստվածն ունեմ:
Եվ վերջ ի վերջո մարդ եղեք մարդիկ,

 

Իսկ թե ոչ, ապա ես մարդ կմնամ…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել