Հարց՝ իսկ Սնուփ Դոգի կամ ցանկացած մեկ այլ արտիստի հայաստանյան համերգների հարցը այդքան կենսակա՞ն է պետության համար: Հայկոյի «հիմնավորումը» իմաստ կունենար միայն այն դեպքում, եթե այդ համերգը աղետյալ երկիր Հայաստանին ինչ-որ բան տար, ինչ-որ մնայուն հետք թողներ բոլորիս կյանքում: Այս իրավիճակում իմաստը ո՞րն է այս կամ այն արտիստի կապրիզների բավարարման, եթե ո՛չ սիրտ կա՝ որևէ մեկին թամաշա անելու, ո՛չ էլ՝ հիմնավոր պատճառ. մենք ենք դարձել աբողջ աշխարհի համար թամաշայի առարկա, է՛լ ի՞նչ թամաշա:
Իրականում Հայկոն կեղծել է. Սնուփ Դոգին այդ 6 մլն-ից շատ քիչ է հասնելու, իսկ փողերի մնացած մասն ուղղակի «ՄԱՊ-ի Ալիկի» «դիվանագետ» որդու գրպանն է հոսելու, մյուս կեսն էլ՝ Սիմոնյան Հայկոյի՝չնայախծ դեռ պետք է պարզել՝ բացի սրանցից է՛լ ովքե՞ր են «վեռխուշկեքում» լուրջ փայ մտել ու դարձել բուն շահառուն՝ հատոկ օպերացիայի:
Գիտե՞ք՝ ինչու է այսպես: Այսպես է, քանի որ Նիկոլը հանրությանը մարդատեղ չի դնում, հանրությունը նրա համար վերածվել է կայֆավատ լինելու ու դրա հետ մեկտեղ «լևի» փողեր բռնելու միջոցի, ինչը,ի դեպ, զարմանալի չէ. է՛լ ո՞ր երկրում են ազգին գիտակցված աղետի հանգեցրած իշխանությանը վերընտրել, շարունակ հույսեր կապել…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2113
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



