Emedia.am-ը գրում է.

Աբխազիայի իրավապահ մարմինները կազմել են ռուս դիվանագետին սպանող, դեռևս անհայտ անձի ֆոտոռոբոտը։

Ինչպես փոխանցում է Interfax գործակալությունը, դեպքին ականատես որոշ մարդիկ մարդասպանին նկարագրել են, որպես «սլավոնական արտաքին ունեցող, երկար ճակատային սանրվածքով»։ 
Այն, որ Աբխազիայի օրինապահ մարմիններն ունեն որոշակի հաջողություններ մարդասպանի հայտնաբերման գործում, ավելի վաղ հայտարարել էր նաև Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը։
Коммерсант պարբերականի տվյալների համաձայն՝ ռուս դիվանագետի սպանության պատճառներից մեկը կարող էր դառնալ անշարժ գույքի շուրջ բանավեճերը։
«Հաճախ նա ներքաշված է եղել տեղաբնիկների ու ՌԴ քաղաքացիների միջև ծագող տարածքների համար իրավաբանական խնդիրների, քանի որ աբխազները հաճախ վերցնումէին գումարներ և միաժամանակ հողատարածքը վաճառում մի քանի ռուսների վրա»,- նշվում է պարբերականում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել