Գաբրիել Սարգսյանը պարտության է մատնել Լենիեր Դոմինգես ՊերեսինPanormama.am-ը գրում է.

Օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը «Մեջիք Էքստրեմադուրա» ակումբի կազմում մասնակցում է Իսպանիայի թիմային առաջնությանը: Առաջին երկու տուրում Սարգսյանը հանդիպել է կուբացի գրոմայստերների հետ: Հայ գրոսմայստերը նախ սևերով ոչ-ոքի է խաղացել Լազարո Բրուզոնի հետ, իսկ ապա պարտության մատնել Լենիեր Դոմինգես Պերեսին: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Երրորդ տուրում Սարգսյանի մրցակիցն է ֆրանսիացի գրոսմայստեր Էթիեն Բաքրոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել