Emedia.am-ը գրում է.

Աշխարհահռչակ ամերիկացի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը պատրաստվում է գլխավորել ԿԺԴՀ՝ Հյուսիսային Կորեայի բասկետբոլի ազգային հավաքականն ու նախապատրաստել նրան 2015 թվականի օլիմպիական խաղերին։

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այդ մասին Ռոդմանը հայտարարել է Նյու Յորքում մամլո ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ իր հայտարարությանը պետք է ամենայն լրջությամբ ընդունեն։ 
Դենիս Ռոդմանը նաև ընդգծել է, որ ուրախ կլիներ գումար աշխատել Հյուսիսային Կորեայում, սակայն դա չէ պատճառը, որ ինքը հայաձայնել է գլխավորել ԿԺԴՀ-ի բասկետբոլի հավաքականը։
«Դա ևս մեկ առիթ կստեղծի, որը ԱՄՆ-ն ու հյուսիսային Կորեայի ժողովուրդները հնարավորություն ստանան երկխոսելու»,- նշել է Ռոդմանը։ 
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ բասկետբոլիստը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի մոտիկ ընկերն է ու ոչ մեկ անգամ նա տևական ժամանակով այցելել է Փհենյան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել