Արամեի և Աննայի այդքան սպասված ամուսնությունն արդեն իրականություն է: Բոլորին հայտնի հարգելի պատճառով զույգն ամուսնացավ առանց տոնակատարության և արարողության:

Ինչպես ArmStar.am-ի հետ զրույցում նշեց երգչի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը, զույգը գրանցվել է ՔԱԳԿ-ում: <<Քանի որ Արամեի հայրը մահացել էր, մենք որոշեցինք զույգի զագսավորումից աղմուկ չբարձրացնել : Իսկ զագսավորումը տեղի ունեցավ այդ ժամանակ, քանի որ, ինչպես գիտենք, քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոն նախապես են դիմում>>:

Այսօր` Արամեի և Աննայի զագսավորումից շուրջ տասն օր անց, լրատվամիջոցները հեղեղված են նրանց միասնության մասին լուրերով: Ի հեճուկս որոշ ժամանակ առաջ հրապարակված բամբասանքի, իբրև Աննան ու Արամեն բաժանվել են, զույգի կյանքում կարևոր և ուրախալի իրադարձություն է տեղի ունեցել:

ArmStar.am-ը Արամեի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանի հետ զրուցեց նաև այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվում են այդ սուտ բամբասանքը տարածողին գտնելու և պատժելու ուղղությամբ. <<Մենք հիմա շատ ակտիվ աշխատում ենք գտնել այդ նյութը տպագրողին: Խնդիրն ամենևին նրանում չէ, որ Արամեի անվան շուրջ բամբասանքներ են պտտվում: Ասեկոսեներ կարող են հնչել տարբեր տեսակի: Սա նորմալ է, բայց երբ սրբությունը կորցրած դիպչում են անձնական, շատ նուրբ ու դժբախտ դեպքերի, այդ հիմարներին պետք է պատժել:
Շարունակությունը՝ այստեղ