Aysor.am-ը գրում է.

«Սատանայի շնչառություն» կամ «Բուրունդանգա» անվանմամբ բույսը վտանգաոր է մարդու օրգանիզմի համար: Այն խլում է հիշողությունը և զրկում կամքի ուժից: Ուշագրավ է այն փաստը, որ բույսը ճանաչվել է աշխարհի ամենասարսափելի թմրանյութերից մեկը:

Համ և հոտ չունեցող այս բույսը վտանգաոր լինելուց բացի օգտագործում են նաև բուժական նպատակներով: Այն բժշկության մեջ օգտագործում են Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների բուժման համար: «Սատանայի շնչառություն» բույսը կոչվում է նաև սկոպոլամին, որը արգելափակում է նյարդահաղորդիչները: Արդյունքում բուսական դեղորայքն ընդունելուց հետո մարդը պարզապես չի հիշում այն ինչ կատարվել է իր հետ և մարդկանց կամազուրկ է դարձնում:

Հայտնի են դեպքեր, երբ սկոպոլամինն օգտագործել են որպես ճշմարտությունն իմանալու դեղամիջոց: Իսկ 60-ականներին այդ դեղամիջոցով կասկածելի փորձարկումներ են կատարել: 70-ականներին սկոպոլամինը վերջնականապես անցել է հանցագործների զինանոց: Ճիշտ է, միջոցը չարագործների համար անարդյունավետ ազդեցություն էլ ունի. երբեմն զոհերը դառնում են շատ կատաղի և չափազանց դյուրագրգիռ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել