1in.am-ը գրում է.

Առաջին սեքսից ստացած զգացողությունները լուրջ ազդեցություն են ունենում մարդու հետագա կյանքի վրա, առաջին հերթին՝ անձնական: Ընդ որում, առաջին սեռական մերձեցումն իր ազդեցությունը կունենա բոլոր այն ոլորտներում, որտեղ մարդը կփորձի գտնել իրեն: Ինչպես տեղեկացնում է The Atlantic-ն, այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ-ի գիտնականները,:

Միսիսիպիի և Թենեսի համալսարանների աշխատակիցները պարզել են, որ այն մարդիկ, ում առաջին սեռական փորձը հաջող է անցել, հետագայում ինտիմ կյանքից ավելի շատ են հաճույք ստացել, քան նրանք, ում կուսությունից զրկվելը հիշողության մեջ վառ չի տպավորվել: Ընդ որում՝ առաջինները հետագայում ավելի քիչ են տառապել, այսպես կոչված, «սեռական ընկճախտից»: 

Սոցիոլոգները սեռական առաջին փորձի և հետագայում սեռական կյանքից բավարարվածություն ստանալու թեմայով հարցումներ են կատարել 206 կանանց և 113 տղամարդկանց շրջանում: Կամավորներին առաջարկվել է երկու շաբաթների ընթացքում սեռական օրագիր վարել և գրառել բոլոր այն զգացողությունները, որոնք ունեցել են յուրաքանչյուր սեռական ակտից հետո: Այն երիտասարդները, ում առաջին սեռական փորձը հաջող է անցել, հետագայում սեքսից ավելի շատ են հաճույք ստացել: 

Առաջին զուգընկերոջ սիրո և հարգանքի զգացմունքը հետագայում ապահովում է ինտիմ կյանքի սուր զգացողությունները: Սակայն գիտնականները խոստովանել են, որ հարցմանը մասնակցածների մեծամասնությունը բավականին երիտասարդ են եղել և սեռական փորձով հարուստ չեն եղել: Այնպես, որ, նրանք, ում առաջին փորձն այնքան էլ հաջող չի անցել, կարող են բաց թողածը ապագայում լրացնել, խորհուրդ են տալիս գիտնականները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել