Լուի Ֆերրանտեն դատապարտվել էր և բանտարկվել նրա համար, որ գործում էր մաֆիայի կազմում: Բանտից դուրս գալուց հետո նա որոշեց, որ քրեական աշխարհի որոշ արժեքներ կարող են օգնել բիզնեսում հաջողությունների հասնելու համար: Ստորև ներկայացված են գանգստերի «Բանդայի օրենքները. ի՞նչ կարող է սովորեցնել մաֆիան օրինապահ քաղաքացիներին» գրքից հետաքրքիր խորհուրդներ: 


1. Թաքցրու ատրճանակդ և օգնիր պապիկին անցնել փողոցը: Հարգեք ընտանեկան արժեքները:

Գանգստերները դեռ փոքր ժամանակից սովորեցնում են աճող սերնդին պահպանել սահմանները, հարգել հիերարխիան, մարդու տարիքն ու սեռը: Ավելի շատ իշխանություն է ստանում նա, որ դառնում է ընտանիքի կերակրողը:

2. Ինչո՞ւ են թերթերում հայտնվող գանգստերներն այդքան ծեր:

Սիրեք այն, ինչով զբաղվում եք, և Ձեր կյանքում չեն լինի «աշխատանքային օրեր»: Նրանք շատ են սիրում իրենց գործը և լիովին նվիրված են դրան: Եթե գողին առաջարկեն միլիարդ դոլար, նա կհրաժարվի, իսկ հետո կփորձի գողանալ այն Ձեզանից: Նրանք ապրում և շնչում են իրենց գործով:


3. Գանգստերները չեն գրում նամակներ: Վարժեք Ձեր հիշողությունը:

Տարբեր մարդկանց զարգերը, նշումները կամ e-mail-ը դատավորները կարող են օգտագործել գանգստերի դեմ, որպեսզի նրան բանտ նստեցնեն: Իսկ եթե ինչ-որ բան պետք է գրել, ապա դա այնպես արեք, կարծես թե ամենահեղինակավոր ամսագրի համար հոդված եք գրում: Դա Ձեզ շատ կօգնի:

4. Երեք հոգի գաղտնիքը կպահեն, եթե նրանցից երկուսը մահացած են: Կյանքի դաժան ճշմարտությունը:

Վստահությունը չափազանց մեծ նշանակություն ունի մաֆիայում: Բիզնեսում այն նույնչափ կարևոր է: Դուք չափազանց ուժեղ եք, եթե Ձեզ վստահում են: Իսկ եթե Դուք միավորվեք մեկ կամ երկու մարդկանց հետ, դա արդեն կարելի է հաջողություն համարել: Շատ գանգստերներ մահացել են գաղտնիքների պատճառով: Խելացի մաֆիոզները սերտ կապեր են պահպանում նրանց հետ, ում կարելի է վստահել, նույնիսկ եթե նրանք նախկինում ինչ-որ հանցանք են գործել: Բայց ոչ բոլորին վստահեք, քանի որ ոմանք կարող են օգտվել դրանից և չարաշահել Ձեր վստահությունը:

5. Գանգսթերի խոսքը ոսկի է: Նա, ով հասնում է վստահության ամենաբարձր մակարդակին, անպայման հասնում է բարեկեցության:

Առանց մեկնաբանության:

 
6. Աղբը ոսկի դարձրեք: Տարբեր հնարավորություններ փնտրեք:

Դուք կարող եք տեսնել պոտենցիալը և դառնալ այն անձնավորությունը, ով ավելի շատն ու հեռուն է տեսնում: Ի՞նչն են մյուսները ոչ գրավիչ համարում: Հիշեք, որ հնարավորություններ կան ամենուրեք: Մաֆիան հենց դրանով է հայտնի, որ ամենուրեք վաստակելու միջոցներ է գտնում և ամեն ինչ արագ է անում:


7. Կրակիր նշանակետին կամ քեզ վրա: Հարգեք աստիճանավորումը:

Հիերարխիան օգնում է աշխատակիցներին հիշել, թե ում է պետք լսել: Իսկ լիդերները չեն մոռանում, որ պատասխանատու են իրենց տված հրամանների համար: 

 

8. Քիչ խոսեք:

Համառոտ խոսքում թաքնված է իմաստության ուժը: Եթե Դուք պահում եք Ձեր լեզուն ատամների ետևում, ապա դրանով ցույց եք տալիս Ձեր կարգապահությունը: Ավելորդ բառերը կարող են նաև թյուրիմացության պատճառ դառնալ: Ինչքան քիչ եք շատախոսում, այնքան մեծ է հնարավորությունը, որ Ձեր ձայնը կլսվի: Իրական մաֆիոզը երբեք խոսքերը շաղ չի տալիս և նույնիսկ ամենասադրող իրավիճակներում իրեն արժանապատվորեն է պահում: 


9. Ինչպե՞ս սպանել զոհին առանց զենքի: Մոտիվացրեք Ձեր մարդկանց:

Պոտենցիալ տեսնելու և մարդկանց վրա ազդելու կարողություն. ահա սրանք են լիդերի իրական հատկանիշները: 


10. Վեճերի ժամանակ միջնորդ դարձեք և հմտացեք զիջման արվեստի մեջ:

Ձեր աշխատողներին երաշխավորեք արդարություն և անաչառություն: Ազատվեք բոլոր ներքին վիրավորանքներից:

Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ մարդիկ նստում են սեղանի շուրջ և լուծում իրենց բոլոր խնդիրները: Դա մաֆիայի աշխարհն է: Գանգստերները գիտեն, որ վիրավորանքները խանգարում են իրենց առաջընթացին, և որ թեժ վեճերը բերում են անախորժությունների:

 

11. «Վատ տղաները» բարակ մաշկ ունեն: Մի դրեք նրանց անհարմար իրավիճակների մեջ:

Մի զզվացրեք մարդկանց ուրիշների ներակյությամբ: Դրանից ավելի ուժեղ չեք երևա, իսկ ահա պատասխան հարվածն այնպիսին կլինի, որ Դուք անգամ չէիք էլ պատկերացնում: Աշխատակցի հետ դեմ առ դեմ խոսակցությունը կդնի նրան ճիշտ ճանապարհի վրա, իսկ հասարակային ստորացումը նրան ավելի թույլ կդարձնի և միգուցե ստիպի մտածել վրեժի մասին: Հաճախակի սառնասիրտ մարդասպանների դիմակների տակ թաքնված են նեղացկոտ և խոցելի անձնավորություններ: Ամենափոքրիկ վիրավորանքը կարող է մահացու հետևանքներ ունենալ: Ահա թե ինչու են մաֆիոզները զրուցում իրենց աշխատակիցների հետ պրիվատ միջավայրում:

 
12. Ինչո՞ւ են գանգստերները ստիպում իրենց տղաներին սեղմել ձգանը: Այդպես ամրացնում են վստահությունը:

Գանգստերները հաճախակի են իրենց դեռահաս տղաներին իրենց հետ տանում սպանությունների: Միտքը նրանում է, որ ցույց տան իրենց տղաներին իրական կյանքը, խորացնեն նրանց ինքնավստահությունը: Բիզնեսում նույնն է: Լիդերը գնահատում է աշխատակիցների պոտենցիալը, իսկ հետո դուրս է հանում նրան հարմարավետության սահմաններից: Աշխատակցի համար դա իրական մարտահրավեր է, բայց այդ կերպ նրանք կարող են վստահություն վաստակել և ավելի ուժեղ դառնալ:

 
13. Պարագլուխների ընդունարաններում մեծ երկաթե դռներ են դրված, որոնք միշտ բաց են: Հետևեք բաց դռների քաղաքականությանը:

Մաֆիայի հաջողակ պարագլուխը լավ պաշտպանված է, բայց ոչ իզոլացված: Եթե պարագլխի մոտ միայն որոշ մարդիկ կարող են մտնել, ապա այդ մի  քանի մարդիկ կարգավորում են, թե ինչ ինֆորմացիա է հասնում վերև, ինչը` ոչ: Բաց դռների քաղաքականության շնորհիվ մաֆիայի պարագլուխները միշտ հետևում են գործերի ընթացքին:  

 
14. Թագավոր լինելը լավ է, բայց ոչ ոք օրենքից բարձր կանգնած չէ:

Սրիկաներ կան բոլոր խմբերում, բայց եթե դու էլ ես այդ տիպի մարդ, ապա կարող ես հայտնվել թշնամիների շրջապատում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել