Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ փորձագետներն ապացույցներ են տրամադրել այն մասին, որ Դամասկոսի մոտ քիմհարձակման տեսանյութը և զոհերի լուսանկարները կեղծ են, գրում է gazeta.ru-ն:

«Ներկայացվել են համոզիչ ապացույցներ, որ տեսանյութը և լուսանկարները կեղծ են և նախապես պատրաստված են եղել: Հավաքվածներին են ցույց տվել բազմաթիվ ականատեսների ցուցմունքները, ովքեր միանշանակորեն պնդում են, որ Արևելյան Ղուտայի տարածքում քիմիական զենքը կիրառվել է հենց զինյալների կողմից: Ակտիվիստների անցկացրած դեպքի հետաքննության արդյունքները և ականատեսների ցուցմունքները փոխանցվել են Սիրիայում կատարվածի հետաքննության անկախ հանձնաժողովին», - ասվում է հայտարարության մեջ:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Դամասկոսի արվարձանում օգոստոսի 21-ին քիմիական զենքի կիրառումը բեմադրված է եղել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել