Aysor.am-ը գրում է.
Հիկարու Նակամուրայի հետ պարտիայից (0:1) հետո, մեկնաբանելով խաղի ընթացքը, Լևոն Արոնյանը նշել է, որ մի պահ կորցրել էր կենտրոնացումը:
«Պատահում է,- ժպտում է Արոնյանը:- Ես կորցրել էի կենտրոնացումը: Կանոններից մեկը, որը սովորեցնում են երեխաներին. եթե հարկադիր տարբերակ ես տեսնում, ճշտի` արդյոք չե՞ս սայթաքում: Ես իմ ընկերներին այդ մասին բազմիցս եմ ասել…»:
Միևնույն ժամանակ Արոնյանը չի կորցնում հույսը, որ հաջողության կարող է հասնել կարճատև այս մրցաշարում:
«Ընդհանրապես` չեմ հիշում մի մրցաշար, որում ես հաղթեմ` առանց զիջելու գոնե մեկ պարտիայում»,- ասել է Արոնյանը:
Իր հերթին` Նակամուրան հայտարարել է, որ Արոնյանն անփութություն է թույլ տվել:
«Կարծում եմ` մրցակիցս պարտվեց այն պատճառով, որ դիրքը չափազանց հասարակ համարեց,- նշել է Հիկարուն:- Այդ պահին մենք արդեն հաշտվել էինք ոչ-ոքիի հետ, և Լևոնն անփույթ խաղաց: Ես նույնիսկ միանգամից չնկատեցի, որ դա սայթաքում է»: