1in.am-ը գրում է.

Տղամարդիկ, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքն առանց մարմնամարզության, մեծ հաճույքով զբաղվում են սեքսով և սեռական ակտիվության պակաս չեն զգում: Բացի այդ, նման մարդիկ ավելի հաստատակամ և վստահ են սեռական հարցերում: Այս մասին հաղորդում է Bagnet.org-ը:

Ավստրալիացի գիտնականները պնդում են, որ ակտիվ կենսակերպը և սպորտն ազդում են տղամարդու բնավորության և նրա սեռական ցանկությունների վրա:

Տղամարդիկ, ովքեր մեծ հաջողություններ են գրանցում աղջիկների մոտ, մետաբոլիզմի (գործընթաց, որը սնունդը վերածում է օրգանիզմի համար անհրաժեշտ էներգիայի) բարձր մակարդակ ունեն: Բացի այդ, նյութափոխանակությունն ուղղակիորեն կապված է տղամարդու ագրեսիայի հետ:

Այսպիսով, եթե տղամարդը սիրում է զբաղվել սպորտով, նա դառնում է ավելի ուժեղ, առողջ և ինքնավստահ, և բնականաբար, նրա մոտ բարձրանում է հորմոնների մակարդակը, իսկ սեռական կյանքն ավելի շատ է հաճույք պարգևում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել