1in.am-ը գրում է.

Նորվեգիայի ազգային բարեկեցության հիմնադրամը պայմանավորվել է Boston Properties-ից 684 մլն դոլարով Մանհեթենի կենտրոնի երկնաքերի 45 տոկոս բաժնետոմսերի գնման մասին: Այս մասին հայտնում է Financial Times-ը:

Աշխարում խոշորագույն նավթային հիմնադրամի հետ գործարքը թույլ է տալիս ամբողջովին գնահատել 47 հարկանի Times Square Tower երկնաքերի արժեքը՝ 1.52 մլրդ դոլար: Վերջին շրջանում ներդրողները մեծ հետաքրքրություն են դրսևորում ԱՄՆ-ում թանկարժեք անշարժ գույքի նկատմամբ:

Սպասվում է, որ գործարքը կկատարվի 90 օրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել