Այսօր տիկտոկեր, դերասանուհի Մագա Հարությունյանի տարեդարձն է: Դերասանուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է ներքնազգեստով և ծաղիկներով ֆոտոշարք, որին կից գրել է.« Սեզոն 26, սերիա 1»:

Դերասանուհուն շատ օգտատերեր և հանրային դեմքեր շնորհավորել են՝ մաղթելով լավագույնը:

Ինստագրամյան իր էջում հաղորդավար Սուրեն Փահլևանյանը ևս շնորհավորել է սիրելիին՝ հրապարակելով համատեղ լուսանկար, որին կից գրել է. «Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»:

Նշենք, որ Մագա Հարությունյանն այս շրջանում նկարահանում է «3 նամակ Բելլայից» հեռուստասերիալում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել