Emedia.am-ը գրում է.

Ռուսաստանի խորհրդանիշների մրցույթի կազմակերպիչները Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի բուռն բողոքից հետո խոստովանել են, որ «Ռուսաստանի խորհրդանիշ» մրցույթի քվեարկության երկրորդ փուլում խախտումներ են եղել: Այսպես՝ քվեարկության վերջին օրվա ընթացքում արձանագրվել է ցանցահենների հարձակում կազմկոմիտեի կայքի վրա: Արդյունքում՝ կորցրած ձայների քանակը գնահատվել է մոտ 5,2 մլն ձայն:

ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ sms-քվեարկության արդյունքում արձանագրված խախտումները հաշվի առնելով՝ մրցույթի կազմկոմիտեն անհրաժեշտ է համարել հաղթելու երկու հիմնական թեկնածուներին՝ «Չեչնիայի սիրտը» մզկիթը և Կոլոմենյան կրեմլը վաղաժամկետ ճանաչել մրցույթի հաղթող:

«Մենք ողջունում ենք այս հարցին նման մոտեցումը: Կարծում ենք, որ դա առավելագույն արդար է ու օբյեկտիվ: Հույս ունենք, որ մրցույթը կնպաստի Ռուսաստանի ժողովուրդների հետագա համախմբմանը, մեր ընդհանուր պատմության և մշակույթի նկատմամբ հարգանքին»,- Instagram-ի իր էջում մեկնաբանել է որոշումը Կադիրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել