Մամուլին որոշ հետարքրիր մանրամասներ են հայտնի դարձել Գլխավոր դատախազության ներքին խոհանոցին առնչվող հարցերի մասին: Մասնավորապես՝ Վարդապետյան Աննան, որ Գլխավոր դատախազության 5 վարչությունների վերահսկողության գործը պատվիրակել էր յուր տեղակալ Պողոսյան Արթուրին, դրանից մի քանի ամիս անց մտափոխվել է ու իրենով արել Ազգային անվտանգության ծառայության և Հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները: Չնայած Դատախազությունից պարզաբանել են, որ տեղի ունեցածը բացառապես տեխնիկական խնդիր է, սակայն հավատալ այդ պարզաբանմանը, բնականբար, ոչ ոք չի պատրաստվում՝ հաշվի առնելով թե՛ ԱԱԾ-ի, թե՛ Հակակաոռուպցիոն կոմիտեի ունեցած քաղաքական գերկարևորության հանգանմանքը:

Կասկած չկա, որ Վարդապետյան Աննայի մտափոխության գործում իր ծանրակշիռ ավանդն է ներդրել Նիկոլը. նրա ուղիղ հրահանգավորմամբ է Աննան իր ձեռքը կենտրոնացրել վերոհիշյալ մարմինների վերահսկողության գործը՝ պարտավորվելով ամեն գնով առաջ տանել իր վերադասի քաղաքական շահերն ու նարատիվները. երկու մարմիններն էլ Նիկոլն օգտագործում է իր քաղաքական ախոյանների դեմ «էֆեկետիվ» պայքար մղելու, նրանց վրա գործեր կարելու ու փակելու, շանտաժ իրականացնելու համար, հետևապես՝ այդ կարևոր գործը պատվիրակել ինչ-որ երկրորդական չինովնիկի Նիկոլը չի կարող, ուստի որոշել է կոնկրետ Աննայի փխրուն ուսերին դնել իր գերիշխանության բացարձականացման գործառույթը՝ հաշվի առնելով աղջկա մարդկային ու մասնագիտական որակները:

Կեցցե՜ նորհայաստանյան «ժողովրդավարությունը»…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել