Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ միարժամանակ առաջ ադրբեջանցիների՝ Հայաստանին հղած նամակին ի պատասխան ՇՄ նախարար Սիմինդյան Հակոբն է ախոյաններին նամակ հղել՝ հերքելով նրանց մերկապարանոց մեղադրանքները: Արձանագրելով, որ գործարանի շինարարական աշխատանքներն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջի համար Էսպո Կոնվենցիայի համապատասխան որևէ հիմք առկա չէ՝ Հակոբը կոչ-պահանջ է հղել ոսոխներին՝ դադարեցնելու անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ վստահեցնելով՝ Հայաստանը պահպանում է միջազգային իրավունքով նախատեսված իր բոլոր իրավունքները:
Կա՞ այնպիսի միջազգային գործիքակազմ, որի օգնությամբ հնաարավոր կլիներ Ադրբեջանին կարգի հրավիրել՝ հաշվի առնելով այն փաստը, որ, ինչպես նամակագիրն է ընդգծել, Ադրբեջանի վարքագիծը կոպտորեն խախտում է Էսպո Կոնվենցիայի 15 Հոդվածով ամրագրված պարտավորությունը, այն է՝ «Կողմերի միջև ծագած վեճի դեպքում, Կողմերը ձգտում են այն կարգավորել բանակցությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով` իրենց հայեցողությամբ:
Եթե Հայաստանն աներ Ադրբեջանի հետ այն, ինչ որ անում է Բաքուն Երասխում, արդյոք թուրքերը կսահմանափակվեի՞ն նամակ գրելով, թե՞ այնպիսի մի վայնասուն կբարձրացնեին այդ թվում նաև միջազգային արենայում՝ չհաշված անհամաչափ ուժի կիրառումը, որի տակից Հայաստանը չէր կարող դուրս գալ: Կամ ո՞վ է բանակցելու թուրքերի հետ ու ի՞նչ ֆորմատով, օրինակ Նիկոլը, որ Իլհամի հետ գրեթե ամենամսյա ռեժիմով հանդիպումներ է ունենում տարբեր հարթակներում, նրա հետ այդ հարցը քննարկո՞ւմ է, պարզաբանում պահանջո՞ւմ է, թե՞ լեզուն մտցրած մի տեղ՝ մտադիր է բավարարվել Սիմինդյան Հակոբի նամակով: Թուրքը հասկանում է բացառապես ուժի լեզուն: Բա եթե այս իրավիճակում մեզ թույլ չեն տալիս մեր իսկ հողում տնտեսական գործունեություն ծավալել, պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ կարող է լինել մի քանի հեկտարանոց Հայաստան ենթադրող «խաղաղության դարաշրջանում», երբ թուրքերի ազդեցությունը երկրում կարող է աստղերին հասնել:
Նիկոլի տանձի՞ն է՝թուրքերը որքան ու որտեղ են կրակում. մարդը գծած սցենարով երկիրը հանձնում է՝ բոլորիս թուրքի բաժին դարձնելով:



