Ակվատեկ» ընկերության ղեկավարությունը հերքում է տեղեկությունը, որ իրենք արգելել են հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքն իրենց մոտ, եւ ասել, որ նրանք կխանգարեն մյուսների հանգիստը։
«Ակվատեկ»-ի կառավարիչն իրենց հետ խոսել է, ներկայացրել մեր պայմանները, ջրային գոտու հնարավորությունները։ Տղան երկար զրույցից հետո հրաժարվել է՝ հասկացել է, որ տարածքը փոքր է, երեխաների համար շատ անհարմարություններ կլինեն։ Միանշանակ ասում եմ՝ «Կխանգարեք մյուսների հանգիստը» արտահայտություն չի եղել։ Միայն ասվել է՝ ձեր երեխաների համար հնարավոր է անհարմարություն ստեղծվի այսքան մարդու մեջ։ Երեխաները իրար հրում են, գնդակներով խաղում են ջրի մեջ, վտանգավոր կարող է լինել»,- նշեց ընկերության տնօրենը։
Ֆեյսբուքյան աղմկահարույց գրառում կատարած կինը՝ Հասմիկ Սողոմոնյանը հրաժարվեց պարզաբանում տալ NEWS.am Medicine–ին, ասելով, որ իր խնդիրը «Վալենսիայի» ղեկավարության հետ հանդիպելուց հետո լուծված է
։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: