Պարզվում է՝ օրերս նոր դասագրքերի ներդրման հետ կապված աչքալուսանք տված Անդրեասյան Ժաննան շուրջ կես միլիոն դոլար է գրանտի տեսքով «Հ1»-ին հատկացրել՝ ժանտախտի ժամանակ խրախճանք կազմակերպելու համար. «ՖեստիՎառ» նախագիծն են մարզերում կյանքի կոչելու:
Ի՞նչ է անելու այդ հսկայական գումարը առավոտից՝ երեկո Նիկոլի փիառն անող «Հ1»-ը, 3 համերգի համար մի քիչ շատ չէ՞ նկատի ունենալով ոչ միայն Հայաստանի իրական ֆինասնական հնարավորությունները, որոնց սղության մասին վերջերս Նիկոլն էր խոսել ասենք պատերազմի հաշմանդամ երիտասարդի հետ հանդիպման ժամանակ՝ բացատրելով նրան, թե ինչու են անոտուձեռ մարդուն զրկում նպաստից, այլև՝ այն ողբերգությունը, որ կատարվում է հենց հիմա Արցախում, երբ Նիկոլի պատճառով շուրջ 120000 ՀՀ քաղաքացի ուղղակի սովամահ է լինում:
Մի հետաքրքիր փաստ՝ ինչպես «Հ1»-ի Պետոյի կնիկը, այնպես էլ նույն հեռուստաընկերության թրաշամանուկ ղեկավարը սորոսականներ են, ասել կուզի՝ գաղափարակցիներ ու «ցեղակիցներ»: Այսպիսով՝ Ժաննան որոշել է ընկերոջը ֆինասնապես «պադերժկա» անել՝ օգնելով նրան կրկին համոզվել, թե ինչքան լավ է նիկոլական լինելը: Կարևորը որ «ՖեստիՎառն» օգնի ազգաբնակչութանը համոզվել, թե որքան գունեղ ու հետաքրքիր է ներկայիս Հայաստանի նիկոլական իրականությունը, իսկ թե ինչ է կատարվում խորքում, ոչ մեկին պետք չէ:
Սա էլ ուտելու մի ձև է, բյուջեն մսխելու «կրեատիվ» եղանակ…



