Aysor.am-ը գրում է.
Այսօր առավոտյան հանրապետության ողջ տարածքում կդիտվի ամպոտ եղանակ, պարբերաբար հնարավոր են անձրևներ, ամպրոպ և քամի 18-20մ/վրկ:
Կեսօրին մոտ ցիկլոնը կսկսի տեղաշարժվել դեպի հարավ. Արդեն օրվա 2-րդ կեսին հյուսիսային շրջաններում կդիտվի պարզ, արևային եղանակ, իսկ հարավում ամպամած եղանակն ու անձրևները կպահպանվեն մինչև ուշ երեկո: Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով:
Ուշադրություն. Հարավային շրջաններում հավանական են զգալի առատ և ինտենսիվ անձրևներ: Կա նաև կարկուտի հավանականություն: Ուշ երեկոյան տեղումները կդադարեն նաև հարավային շրջաններում: Տեղեկացնում ենք, որ շաբաթվա 2-րդ կեսին եղանակը կջերմանա: Սևանի ջուրը +16:
Ըստ Meteo-tv.am կայքի՝ Երևանում կդիտվի ամպոտ եղանակ, հնարավոր է անձրև: Օրվա երկրորդ կեսին սպասվում է պարզ, առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամի 10-13մ/վրկ:
Ցերեկը սպասվում է +25+28, երեկոյան +22+24 աստիճան տաքություն: