Բաղադրություն

5 հատ խնձոր,
4 հատ ձու,
4 ճաշի գդալ ալյուր,
1 ճաշի գդալ բուսական յուղ,
1 բաժակ կաթ,
աղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Կեղեւազատում ենք խնձորները, կտրատում խորանարդիկների, թեթևակի տապակում բուսական յուղի մեջ: Այնուհետև հարում ենք ձուն, ավելացնում կաթը, ալյուրը և աղը: Ստացվում է ջրիկ զանգված: Ջեռոցի տապակի մեջ լցրեք այդ զանգվածի մի մասը, վրան շարեք տապակած խնձորները, իսկ այդ շերտի վրա դարձյալ լցրեք կաթնային զանգվածը: Դրեք ջեռոցում 25-30 րոպե: 

Բարի ախորժակ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել