Emedia.am-ը գրում է.

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Վարդաշեն թաղամասի թիվ 3 փողոցի դիմաց այրվում է 2000 քմ խոտածածկ տարածք, Աշտարակ քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում՝ 700 քմ, Բագրևանդ թաղամասի թիվ 1 հասցեում՝ 600 քմ, Երազգավորս գյուղի սկզբնամասում՝ 1000 քմ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի խաղողի այգում՝ 700 քմ և 1500 քմ, Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում՝ 300 քմ, Աշտարակ քաղաքի Բագրատունյաց փողոցում՝ 2000 քմ, Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի մոտակայքում՝ 2000 քմ, Կոտայք-Կապուտան գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհին՝ 3 հա, Թասիկ գյուղի գերեզմանատան հարակից տարածքում՝ 15 հա, Մաստարա գյուղի վերջնամասում՝ 1000 քմ, Գանձակ-Ծաղկաշեն գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհին՝ 1,5 հա, Հրազդան քաղաքի թիվ 16 մանկապարտեզի մոտակայքում՝ 1500 քմ, Երևանի Աճառյան փողոցում՝ 1000 քմ, Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մոտակայքում՝ 1 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել