Tert.am-ը գրում է.

Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսն ու նրա կինը՝ Մելինդա Գեյթսը, արժանացել են ամերիկյան հեղինակավոր Ալբերտ Լասկերի մրցանակի, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ 

«Microsoft ընկերության հիմնադիրը և նրա կինը մրցանակը ստացել են մոլորակի առավել խոցելի միլիոնավոր բնակիչների կյանքի պայմանները լավացնելու և առողջապահության առօրյա խնդիրների լուծման հարցում զգալի ներդրումների համար»,- հայտնում է «Լասկերի հիմնադրամի» նյույորքյան շտաբ-բնակարանը։

Գեյթս ամուսիններն իրենց անունը կրող խոշորագույն բարեգործական հիմնադրամի հիմնադիրներն են և կարիքավորներին ավելի քան 26 մլրդ դոլար են հատկացրել։

«Նրանք աջակցել են միջազգային ջանքերին, որոնք ուղղված են եղել աղքատ երկրներում միլիոնավոր երեխաների պատվաստմանը։ Նրանց բարեգործությունն արժանի է ամենաբարձր պարգևներին»,- հայտնել են «Լասկերի հիմնադրամից»։

Ալբերտ Լասկերի մրցանակին արժանացել են նաև 4 առաջատար ամերիկացի և մեկ ավստրիացի գիտնական։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել