1in.am-ը գրում է.
Lotus Esprit Submarine Car ավտոմեքենան՝ Ջեյմս Բոնդի մասին «Գործակալ, ով սիրում էր ինձ» 1977-ի ֆիլմից, Լոնդոնում աճուրդում վաճառվել է 550 հազար ֆունտով (865 հազար դոլար): Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Այն անցկացրել է RM Auctions աճուրդի տունը: Աճուրդը հեռարձակվել է համացանցով: Ավտոմեքենան նախապես գնահատվել է 100 հազար ֆունտ, սակայն կազմակերպիչները հույս են ունեցել դրա համար ստանալ 650-950 հազար ֆունտ: Գինը սպասվածից էժան է եղել: Պատճառն այն է, որ այդ ավտոմեքենայով գործնականում անհնար է երթևեկել սովորական մայրուղով՝ չնայած որ այն իրենից ներկայացնում է, այսպես ասած, «աշխատունակ» սուզանավ:


Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/business_companies_213121.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել