«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Շաբաթ օրն ինդուլգենցիա ստա­ցած Լիսկան մեկնել է Գորիս՝ ըն­դունելու աչքալուսանքները որդու և Զարզանդի ազատ արձակման կապակցությամբ:

 Ասում են՝ մինչև հիմա մարզային ոստիկանությունը Լիսկայի «խնդրանքով» հսկում էր նրա գորիսյան «օրրանը», որի մոտ տեղի են ունեցել հայտնի դեպքերը: Որոշ տեղեկություններով, առաջի­կայում քրեական գործը կարճելու են նաև Արտակ Բուդաղյանի նկատմամբ:

 «Ըստ ամենայնի՝ հե­ռավոր հաշտեցում է տեղի ունեցել Խաչատրյանների և Բուդաղյանների միջև, թե չէ Լիսկան դժվար վե­րադառնար Գորիս»՝ ասում են գորիսեցիները:

 Ըստ թերթի աղբյուրների, Լիսկան որդու անգլերենի ուսուցչի՝ Աժ պատգամավոր Հայկ Գրիգորյանի հետ բանակցում է հաջորդ փուլի մասով, ցանկանում է պատգամա­վոր ընտրվել թիվ 37 ընտրատարածքից. Հայկը վայր կդնի մանդա­տը, որպեսզի Լիսկան այլևս դառնա խորհրդարանի «ցար ի բոգը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել