«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի  խմբագրություն դիմած երևանաբնակ Սուրեն Նիազյանը պատմել է, որ ինքը մեկ ամիս աշխատել է «Գեղմար» շինարարական ընկերությունում որպես կռունկավար, սակայն հիմա ընկերության տնօրինությունը հրաժարվում է իրեն վճարել մեկ ամսվա 180 հազար դրամ աշխատավարձը.

 «Ամեն անգամ տնօրենը խաբում, տանում բերում է, բայց չի տալիս աշխատավարձս: Կամ էլ ասում է՝ կլինի՞, որ աշխատավարձի ընդամենը մի մասը տամ: Դիմել եմ ՀՀ աշխատանքի տեսչություն, արձագանք չկա: Երբ գնացի՝ պարզելու, թե ինչու չեն արձագանքում, տեղեկացա, որ այն առաջիկայում լուծարվելու է, և անօգուտ է պատասխանի սպասել»:

 «Ժողովուրդ»-ը զրուցել է «Գեղմար» շինընկերության տնօրեն Գարիկ Հարությունյանի հետ, որն էլ իր հերթին պնդել է, որ մինչև Նիազյանը չվերանորոգի իր կողմից կոտրած վերամբարձ կռունկը, չի ստանա աշխատավարձը.

 «Ինքը կռանը կոտրել ու փախել է, ես էլ զանգում եմ, չի պատասխանում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել