1in.am-ը գրում է.
Գրոհայինները կրակ են բացել Եգիպտոսի երիտասարդական «Տամարրուդ» (Խռովություն) շարժման առաջնորդի մեքենայի ուղղությամբ: Անձամբ Մահմուդ Բադրն էր բազմաթիվ բողոքի ակցիաներ նախաձեռնել նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի դեմ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ միջադեպի հետևանքով Բադրը չի տուժել: Ներկայում Եգիպտոսի իրավապահ մարմինները պարզում են, թե արդյոք հարձակումը կրե՞լ է քաղաքական բնույթ:
«Տամարրուդ» քաղաքական շարժումն էր հունիսի 30-ին կազմակերպել բազմամիլիոնանոց բողոքի ակցիա, որի արդյունքում իշխանությունից հեռացվեց Մուրսին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_213096.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել