Հուլիսի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար էին բախվել «Ֆորդ Տրանզիտ», «ԳԱԶել», «Մերսեդես», «Ինֆինիտի» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «ԲՄՎ»-ի ուղևոր 21-ամյա Մասիս Ժուռոյանը մահացել էր տեղում, իսկ 17 անձ տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ մահացել էին նաև 43-ամյա Սարգիս Լևոնյանը և 25-ամյա Շանթ Ժուռոյանը:
Հուլիսի 27-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մահացել է նաև 30-ամյա Աշոտ Կոստանյանը:
Քրեական վարույթը շարունակվում է:
Մահացել են նաև հիվանդանոց տեղափոխված երկու տղամարդ
19.07.2023 11:39
Հուլիսի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար էին բախվել «Ֆորդ Տրանզիտ», «ԳԱԶել», «Մերսեդես», «Ինֆինիտի» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «ԲՄՎ»-ի ուղևոր 21-ամյա Մասիս Ժուռոյանը մահացել էր տեղում, իսկ 17 անձ տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղից հաղորդում է ստացվել, որ մահացել են նաև 43-ամյա Սարգիս Լևոնյանը և 25-ամյա Շանթ Ժուռոյանը:
Քրեական վարույթը շարունակվում է:
1 զոհ, 17 վիրավոր. վթար Երևան-Երասխ ճանապարհին
18.07.2023 11:17
Հուլիսի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ», «ԳԱԶել», «Մերսեդես», «Ինֆինիտի» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «ԲՄՎ»-ի ուղևոր 21-ամյա Մասիս Ժուռոյանը մահացել է: 17 անձ, որոնցից մեկն անգիտակից վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: