Արդեն մոտ 2 ամիս է, ինչ Երևանի Նորք-Մարաշ թաղամասի ամենաբանուկ և կենտրոնական խաչմերուկներից մեկում չեն աշխատում լուսացույցները:
Ընդ որում, ոչ միայն չեն աշխատում, այլ անկանոն ձևով թարթում են` ստեղծելով ինչ-որ անհասկանալի գունային միջավայր:
Նորք-Մարաշի բնակիչները նույնիսկ արդեն կատակում են, որ այդ յուրահատուկ լուսացույցներով խաչմերուկը դարձել է Երևանի տեսարժան վայրերից մեկը, այդ իսկ պատճառով այն արդեն 2 (!) ամիս է, ինչ չեն կարգավորում:
Հարգելի քաղաքապետարան, Ճանապարհային Ոստիկանություն և այլ մարմիններ, որոնք պատասխանատու են այս իրավիճակի համար: Խնդրում ենք պարզաբանել այս իրավիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել