Հնգամյա երաժշտի ունակությունները զարմացնում են բոլորին (տեսանյութ)1in.am-ը գրում է.

5-ամյա Ջեյկոբ Վելասքեսը, չնայած շատ ընդհանրություններին, տարբերվում է իր հասակակիցներից նրանով, որ կարողանում է յուրացնել սոնատը մեկ օրվա ընթացքում: Այս մասին հաղորդում է Localio-ն:

Մոտ մեկ տարի առաջ տղայի մայրը՝ Թինա Վելասքեսը, խոհանոցում պատրաստելիս երաժշտության ձայն է լսել և կարծել է, թե իր ամուսինն է նվագում: Շատ մեծ է եղել նրա զարմանքը, երբ տեսել է, որ նվագողը որդին է:

Իր կյանքում առաջին անգամ երաժշտական գործիքի վրա նվագելուց հետո Ֆլորիդա նահանգի այն ժամանակ 4-ամյա բնակիչը սովորել է կարդալ նոտաները, իսկ 3 շաբաթվա ընթացքում սովորել է Բեթհովենի սոնատները:

Բանն այն է, որ տղան շատ լավ հիշողություն ունի: Երաժշտական ստեղծագործությունն անգիր հիշելու համար բավական է, որ նա միայն մեկ անգամ կարդա նոտաները:

Այժմ արդեն տղան պարապում է ուսուցչի հետ, ով օգնում է նրան յուրացնել դաշնամուր նվագելու ճիշտ տեխնիկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել