Պարուհի Մարիա Չանդիրյանը, որը լսարանին հայտնի դարձավ սիթքոմներից, ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար՝ տեղեկացնելով, որ կայացել է նրա նախահարսանեկան արարողությունը՝  Bride to Be party-ն:

«Երեկ իմ կյանքի ամենասիրուն,ամենաուրախ ու ամենաէսթետիկ օրերից մեկն էր: Իմ Bride to Be party-ն էր: Ասել,որ ես երջանիկ եմ՝ նշանակում է ոչինչ չասել: Ինչքան շատ է Աստծո սերը իմ կյանքում Ձեր միջոցով: Իմ քու՜ր, քո մտքի թռիչքն ու մեծ սիրտը թող էլ ավելի ընդարձակվեն ու թող ավելին(որ չգիտեմ ինչքանով է ռեալ, դու ստանաս): Գնահատում եմ շատ: Իմ ապագա ամուսին, իմ թա՜նկ: Ինչքան ազնվական ես դու,որ նույնիսկ իմ Bride to Be-ի մասին ես մտածել»:  
Նշենք, որ Մարիայի ընտրյալը խառը մենամարտերի մարզիկ Գագիկ Գրիգորյանն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել