Totalfootball.am-ը գրում է.

Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը, Չեխիայի դեմ արտագնա խաղում տարած հիանալի հաղթանակից հետո,սեպտեմբերի 10-ին կհյուրընկալի Դանիայի ընտրանուն:
Այս հանդիպմանը մեր հավաքականը մոտենում է լուրջ կորուստներով. որակազրկման պատճառով խաղին չի կարողանա մասնակցել նաև հավաքականի պաշտպաններից Ռոբերտ Արզումանյանը: TotalFootball.am-ի թղթակցի հետ զրույցում Ռոբերտը խոսել է ինչպես Չեխիայում տարած հաղթանակի, այնպես էլ վաղը կայանալիք հանդիպման մասին.
Չեխիայի
 հետ խաղը բավականին լարված ստացվեցի՞նչ կասես խաղի մասինդուինչպե՞ս ստացվեց հաղթանակը:

-Այո՛, շատ լարված խաղ էր, երևի թե, հավաքականի ամենալարված խաղերից էր, քանի որ ամբողջ խաղի ընթացքում մինիմալ առավելություն ունեինք խաղի մեջ, ու չեխերը անընդհատ փորձում էին հավասարեցնել և գնդակը չէր մնում դաշտի կենտրոնում: Հաղթանակը ստացվեց մեր ցանկության ու նվիրվածության շնորհիվ:

-Թվում է՝ մեր հավաքականն ավելի հաջող է ելույթ ունենում արտագնախաղերումինչի՞ հետ է դա կապված:

-Չէի ասի՝ միանշանակ այդպես է: Այս մրցափուլում, այո՛, տանը դեռ չենք հաղթել, բայց ամեն ինչ դեռ առջևում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել