1in.am-ը գրում է.
Չինաստանում ուժի մեջ է մտել մի օրենք, որը քրեական պատիժ է նախատեսում համացանցում ասեկոսեների ու իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածման համար: Այդ մասին սեպտեմբերի 9-ին հաղորդել է Reuters-ը:
Նոր օրենքը թույլ է տալիս քաղաքացիներին պատասխանատվության ենթարկել զրպարտանքի համար այն դեպքում, եթե նրանց կողմից բարձրաձայնած տեղեկությունը մեծ տարածում է ստանում համացանցում: Այսպես, կեղծ հաղորդագրության հեղինակին, որը ավելի քան 500 վերահրապարակում է ստացել, կարող են դատապարտել երեք տարվա ազատազրկման՝ հաղորդում է Agence France-Presse-ը: Բանտային կալանք է նախատեսված նաև այն հաղորդագրությունների հեղինակների համար, որոնք ավելի քան հինգ հազար դիտում ունեն:
Չինական իշխանությունների ներկայացուցիչները նոր օրենքը բացատրել են համացանցում տարածվող «անպատասխանատու լուրերին» հանրության արձագանքով: Ինչպես նշել են պաշտոնյաները, նման հաղորդագրությունների օբյեկտները հաճախ «հոգեկան տվայտանքներ» են ապրում: