1in.am-ը գրում է.
Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ում մեղադրում են Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի համար, ընդունել է իր մեղքը: Այդ մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով մեղադրյալի դատապաշտպան Ռուբեն Մարգարյանին:
«Հարությունյանը ցուցմունք է տվել և ընդունել է մեղքը երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ: Ցանկանալով խուսափել առջևից դանդաղ ընթացող և խաչմերուկում կանգնած ավտոմեքենաների հետ բախումից ու որպես հետևանք՝ մեծաթիվ զոհերից, նա սխալ որոշում է կայացրել՝ այդ պահին դատարկ ճանապարհի հանդիպակաց հատված դուրս գալու վերաբերյալ»,- ասել է Մարգարյանը:
Ըստ իրավաբանի խոսքերի՝ խճաքարով լի ավտոմեքենան չի արձագանքել արգելակման հրահանգին, այլ միայն արագացրել է ընթացքը, քանի որ ճանապարհը թեք է եղել։
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wrussia_213016.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել