Այս 22 տարվա ընթացքում ԽՍՀՄ 15 հանրապետություններից կարողացան անկախանալ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Վրաստանը: Փորձ է կատարում Ուկրաինան ու Մոլդովան:
ԽՍՀՄ փլուզման սկզբնական տարիներին Գորբաչովը որպես հանրապետությունների անկախացման անհնարինության օրինակ միշտ Հայաստանն էր բերում:
Թե տեսեք Հայաստանը քանի տոկոս է ներկրում, արտադրում, ինչպես է կապակցված ԽՍՀՄ տնտեսության հետ:
Հայաստանն էր առաջինը, որ սկսեց դեմոկրատական շարժումը: Օպերայի միտինգներում գալիս և ելույթ էին ունենում Լիտվայի, Լատվիայի, Ուկրաինայի, Էստոնիայի ժողովրդական ճակատի ներկայացուցիչները:
Հիմա Հայաստանը նորից առաջինը սկսեց ստրկացման գործընթացը: Դրա նախանշանները կային, մենք ահազանգում էինք, որի տրամաբանական ավարտը եղավ սեպտեմբերի 3-ը, որը շատ նման է նոյեմբերի 29-ին:
Նոր սերունդը նորմալ չհասցրեց ծանոթանալ Եվրոպայի հետ, իսկ մեծերի նոստալգիան տներում իրենն անում է:
ՑԱվալի է
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthurghazaryan73/posts/579542072091619?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել