1in.am-ը գրում է.
Տորոնտոյի կինոփառատոնում հայտնի է դարձել Նիկոլ Քիդմանի նոր դերի մասին՝ դերասանուհին կմարմնավորի Գերտրուդ Բելին՝ 19-րդ դարի բրիտանացի ճանապարհորդին, որը մասնակցել է Մերձավոր Արևելքի երկրների քաղաքական կյանքին:
Քիդմանի հետ միասին նախագծում կաշխատեն նաև Ռոբերտ Պատինսոնն ու Ջեյմս Ֆրանկոն:
Նիկոլ Քիդմանը կյանքի կկոչի Լոուրենս Արաբացու գործընկերոջ՝ լրտես ու ճանապարհորդ Գերտրուդ Բելի կերպարը: Բելը եղել է Մեծ Բրիտանիայի այն քիչ կին ներկայացուցիչներից, որը հարգանք է վայելել արաբների շրջանում:
«Անապատի թագուհին» ֆիլմը կնկարահանի Վերներ Հերցոգը:
2012թ. The Hollywood Reporter-ը հայտնել էր, որ նկարահանումները պետք է սկսվեն աշնանը, սակայն հավանաբար Նաոմի Ուոթսի զբաղվածության պատճառով, որը պետք է մարմնավորեր Բելին, նկարահանումները հետաձգվել են: