Ֆրանսիայում հուլիսի 14-ին մեծ շուքով նշվել է ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը, որի կապակցությամբ անցկացվում է ավանդական ռազմական շքերթ: Ցուցադրվել են տանկեր, ինքնաթիռներ, զինվորների շարքերն անցել են Ելիսեյան դաշտերով:
Միջոցառմանը մասնակցել է 6500 զինվոր, 94 ինքնաթիռ և ուղղաթիռ, 219 ցամաքային մեքենա, 200 ձի և 86 շուն, գրում է rfi.fr կայքը։
Այս տարի միջոցառմանը պատվավոր հյուր է եղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Արարողությունից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոդիին պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով:
Ֆրանսիայում հուլիսի 14-ը որպես ազգային տոն նշվում է 1880 թվականից՝ ի պատիվ 1789 թվականին տեղի ունեցած Ֆրանսիական մեծ հեղափոխության, երբ այդ նույն օրը հեղափոխականները գրավեցին փարիզյան Բաստիլ բերդ-ամրոցը:![]()





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել