
Տարբեր նախագծերից հայտնի դարձած դերասան Վաչե Երիցյանը ինքնաթիռում ամուսնության անակնկալ առաջարկություն է արել սիրելիին՝ Սրբուհի Բալայանին։
Սրբուհին ինստագրամյան իր էջում տեղադրված հոլովակին կից գրառում էր արել՝ կիսվելով իր հույզերով։
«Մի օր երևի կկարողանամ էմոցիաներիս մասին պատմել, բայց հիմա չգիտեմ… Ամեն ձև, ամեն տեղ պատկերացրել էի, բայց ոչ էս տարբերակը… Էնքան սիրուն էր մտածած ամեն ինչ, ամեն բան… Ես երջանիկ եմ շատ, սիրում եմ շատ, պաշտպանված եմ, կարևորված, գնահատված ու էս ամեն ինչը սիրածս տղամարդու կողմից։ Ես քեզ սիրում եմ, Երիցյան»,- գրել էր Սրբուհին։
View this post on Instagram
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել