Hetq.am-ը գրում է՝
44-օրյա պատերազմում անհետ կորած Գոռ Մովսիսյանի ընտանիքն այսօր էլ շարունակում է փնտրել զինվորին։
Գոռն ընտանիքի 3 զավակներից փոքրն է։ Նրա մեծ եղբայրը՝ Վազգենը, 2016 թվականին Թալիշի դիրքերում վիրավորվել և զորացրվել էր։ 2019թ․-ի հուլիսին Մովսիսյանների ընտանիքը Արցախ զինվորական ծառայության ճանապարհեց իրենց կրտսեր որդուն՝ Գոռին։ Նա ծառայության է անցել Ջրականի զորամասում։
Գոռին վերջին անգամ ծնողները տեսել են 2019-ի դեկտեմբերին, երբ նա արձակուրդ էր եկել։
«Անակնկալ էր արել, բոլորը գիտեին, որ գալու է, մենակ ինձ չէր ասել, ինքը սիրում էր անակնկալներ անել։ Արձակուրդից ճանապարհելիս գրկեցի տղայիս, սիրտս լցվեց։ Հետո, որ հիշում եմ էդ օրը, ասում եմ՝ եթե իմանայի՝ էսպես էր լինելու, երկար կպահեի գրկիս մեջ»,- հիշում է Գոռի մայրը՝ Նորա Ալեքսանյանը։
Գոռի հայրը՝ Նորիկը, եռակցող է, իրենց մարզում՝ Արմավիրում, նրան ճանաչում են որպես լավ արհեստավոր։ Նորայի ասելով՝ տղաներից ավելի շատ Գոռին է հետաքրքրել հոր արհեստը։
«Մեր երեք տղաներից ոչ մեկը չի շարունակել հոր գործը: Հայրը միշտ ասում էր՝ Գոռս բանակից գա, իրեն կսովորեցնեմ, կսկսի հետս աշխատել»,-ասում է Նորա Ալեքսանյանը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։