Լրագրողի դիպուկ նկատառմանը, որ առանց ապացույցների նախկին իշխանություններին մեղադրում է Արցախի անվան տակ բանակը թալանելու և այլնի համար, Գռզոն բավական ագրեսիվ է արձագանքել՝ խախտելով լրագրողների հետ շփման տարրական էթիկան: «Մի՛ րոպե, ընկերուհի՛ ջան: Նախ առաջինը՝ դուք, ես խնդրում եմ, ինձ հետ եք խոսում, հիմքերը ես չեմ, հիմքերն իրավապահ մարմիններն են…այդ կալանավորն էլ գնացեք, իրավապահ մարմիններին հարցրեք, բայց երբ որ հայտարարություն ա լինում ամեն մեկի ունեցվածքի մասին և որպես ապօրինի հարստացման, ես դրանք եմ, դրանց մասին եմ խոսում: Հիմա դուք… ես խնդրում եմ դուք լրագրող եք և բառերի ձեր ընտրությունը ճի՛շտ կատարեք, ես սովորական քաղաքացի եմ կամ պատգամավոր, կարող ա ես բառերի մեջ շփոթեմ, դուք ոնց որ ուզենաք՝ ինչ-որ բան քարոզեք, դրա իրավունքը չունեք, հարցը տվեք, կպատասխանեմ»,-հայտարարել է բորբոքված Գռզոն՝ լրագրողին մեղադրելով իրեն գնահատական տալու համար:

Ի՞նչն է Գռզոյին հունից հանել, ճշմարտությո՞ւնը: Գռզոն հղում է կատարում օրենքին այն դեպքում, երբ «նոր Հայաստանում» օրենքը Նիկոլն ինքն է, «չագուչով մարդն» էլ՝ Գռզոն. ում վրա ինչ գործ ուզում, կարում են, ում ուզում, նրան էլ ձերբակալում են՝ մեղադրելով մի բանի համար, որի հարցում Գռզոն անգերազանցելի պրոֆեսիոնալ է եղել ու է: Հայաստանում օրը ցերեկով մոմը բռնած որ ման գաս, Գռզոյից ավելի մեծ ապօրինի հարստացած չես տեսնի, չես գտնի այնպիսի մեկին, որն այնքան ռսպի լինի, որ նման բագաժով համարձակվի այլոց հասցեին թալանի վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնել, հետն էլ հարց տվող լրագրողին ահաբեկել:

Ով-ով, բայց Գռզոն «թալանին» առնչվող հարցերում պետք է իրեն շատ զուսպ պահի, քանի իրավունք չունի այլոց հասցեին հորինածին մեղադրնքներ հնչեցնելով փիառվել, նա չի կարող փիառվել անգամ այն դեպքում, եթե նույնիսկ հնչող մեղադրանքները՝ նախկին իշխանությունների հասցեին ճշմարիտ լինեին. Գռզոն այն մարդը չէ, որը կարող է ունենալ բարոյական իրավունք:

Հայելի կա՞ սենյակում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել