Դրա փոխարեն Նիկոլը մի շարք արտոնություններ է տվել Ոստիկանությանը՝ բարձր աշխատավարձերից ու սոցիալական երաշխիքներից՝ կամայական վարք: Թերևս հենց վերջին արտոնությունը չարաշահելու հետևանք է փաստաբանների բողոքի ակցիան, որի արդյունավետությունը մեծ կասկածի տակ է մնում՝ հաշվի առնելով մերօրյա իրողությունները. այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան պատժի կամ պաշտոնանկության կարող է արժանանալ միայն այն դեպքում, եթե համարձակվի քար գցել Նիկոլի բոստանը: Իսկ մնացած դեպքերում, ինչպես ասում են, no problem: Ահա հենց այս տրամաբանությունն է, որ Ոստիկանությանը հասցրել է մի վիճակի, երբ այն շատ դեպքերում դադարել է ասոցացվել իրավունքի գերակայության, օրենքի երաշխավորման և այլ վերամբարձ բաների հետ, և բանն այլևս հասել է փաստաբանների խոշտանգմանը, ինչը ոչ մի կերպ չի տեղավորվում Նիկոլի՝ «հայկական ժողովրդավարության» մասին հյուսած առասպելի ծիրում:
Համակարգը խորքային բարեփոխումների կարիք ունի վաղուց, ինչին, սակայն, երբեք ականատես չենք դառնա, քանի դեռ սրանք են իշխանության:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1952
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



