«Պետք է ավելի ուժեղ ինչ-որ մեկը, ում վրա կարելի է հենվել»:
Ոչ ոք չի լինում բացարձակապես անկախ, և սարսափելի չէ, եթե կախված ենք ուրիշներից այնքան, որքան նրանք են կախված մեզնից: Դա հատուկ է բոլոր մարդկանց, քանի որ նրանք կարիք ունեն շփման և փոխօգնության: Բայցևանպես ձեր ամբողջ կյանքը չի կարող կախված լինել մի մարդուց: Երբեմն մեզ կարող է թվալ, որ կյանքն անիմաստ է առանց այսինչ մարդու, բայդ դա այդպես չէ: Կյանքը, միևնույն է, շարունակվում է անկախ նրանից, ձեր կողքին է այդ մարդը, թե ոչ: Պետք է զարգացնել սեփական անձի ինքնուրույնությունը, անհատականությունը, ինքնավստահությունը և ինքնաարտահայտվելու ընդունակությունը: Այդ դեպքում անհաջողությունները կամ մոտ մարդկանց կորուստը չեն լինի կործանարար: Չափազանց մեծ կախվածությունը մի այլ մարդուց կարող է ի վնաս գործել երկուսի համար էլ: Այն կարող է մարդուն զրկել շատ կարևոր մի բանից կյանքում` ինքնավստահությունից և ինքնաազարգացումից:

շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել