Ինչպես հայտնի է, Նիկոլը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի զինանշանի վրա պատկերված Արարատ լեռը, առյուծը կարող են հարցեր առաջացնել, քանի որ Արարատը գտնվում է ՀՀ-ից դուրս, իսկ առյուծներ այնտեղ չեն հայտնաբերվել:
Ակնհայտ է, որ Նիկոլի կողմից ՀՀ խորհրդանիշի նսեմացումն աննկատ չի մնացել թշնամական Թուրքիայում, ու այնտեղ, ըստ էության, որոշել են անմասն չմնալ թրենդից՝ՀՀ զինանշանը դարձնելով ինչ-որ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշ: Դա մոտավորապես նույնն է, թե ասենք Թուրքիայի դրոշը կամ գերբը BRAZZERS պոռնո ստուդիան դարձնի իր սիմվոլը՝ այն եթնարկելով չնչին փոփոխության: Ինչպե՞ս կընկալեն այդ հանգամանքը թուրքերը, մի՞թե աշխարհով մեկ բողոքի ձայն չեն բարձրացնի՝այդ ամենի համար մեղադելով մեզ՝ հայերիս:
Բայց «նոր Հայաստանում» այդ իմաստով ակնհայտորեն պրոբլեմ չեն տեսնում, ավելին՝ բացառված չէ, որ այդ իրադարձության պատվին Նիկոլը հերթական տոնը սահմանի կամ ասենք խորովածի փառատոն անցկացնի քաղաքի ուղիղ մեջտեղում. ինչո՞ւ, առյուծն ու արծիվը միայն հայերի սեփականությո՞ւնն են...
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1945
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



